«Մանչեսթեր Սիթին» հաստատել է, որ վճարել է 11 միլիոն ֆունտ ստեռլինգ «Անդերլեխտի» ձախ պաշտպան Սերխիո Գոմեսի համար:
Գոմեսը չորս տարվա պայմանագիր կնքեց «Սիթիի» հետ և դարձավ «Սիթիի» չորրորդ նոր ձեռքբերումն այս ամառ՝ Էրլինգ Հոլանդից, Կալվին Ֆիլիպսից և Ստեֆան Օրտեգայից հետո:
21-ամյա իսպանացին, ով հրավիրվել է իր երկրի երիտասարդական թիմ, հանդիսանում է «Բարսելոնայի» ակադեմիայի սան, որտեղից նա հեռացել է 2018 թվականին, տեղափոխվելով «Դորտմունդի Բորուսիա»:
Գոմեսը 2019/20 և 2020/21 մրցաշրջաններն անցկացրել է իր հայրենիքում՝ վարձավճարով «Հուեսկայի» կազմում, իսկ անցյալ ամառ հայտնվեց «Անդերլեխտում», որտեղ խաղաց «Սիթիի» նախկին ավագ Վենսան Կոմպանիի ղեկավարության տակ:
«Սիթին» Անգլիայի լավագույն թիմն է, և ես հնարավորություն կունենամ սովորելու և զարգանալու համաշխարհային ֆուտբոլի ամենանշանավոր մարզիչից»:
«Այս ակումբի մաս լինելն ինձ համար երազանք է: Ցանկացած երիտասարդ ֆուտբոլիստ ձգտում է դրան» – ասել է Սերխիոն: