Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստացել է, որ շուտով կասի ճշմարտությունը «Մանչեսթեր Յունայթեդում» իր իրավիճակի մասին։
Այս ամառ Ռոնալդուն կապվում է «Յունայթեդից» հեռանալու հետ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Կրիշտիանուն պատրաստ չէ համակերպվել Չեմպիոնների լիգայում չխաղալու և գավաթների համար պայքարելու անկարողության հետ։
BBC-ի հեղինակավոր ամսագիրը երեկ հաղորդեց, որ «կարմիր սատանաները» անհանգստացած են թիմի վրա Ռոնալդուի բացասական ազդեցությամբ և այլևս չեն պահում 37-ամյա պորտուգալացուն ակումբում։
Ինքը՝ Ռոնալդուն, պնդում է, որ իր մասին բազմաթիվ սուտ տեղեկություններ են տարածում, իսկ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց անմիջապես հետո Կրիշտիանուն պատրաստվում է պատմել, թե իրականում ինչ է եղել։
«Իմ հարցազրույցից,որը տեղի կունենա մի քանի շաբաթից կիմանաք ճշմարտությունը։ Լրատվամիջոցները սխալ տեղեկություններ են տարածում։ Վերջին ամիսներին իմ մասին գրված 100 լուրերից միայն հինգն են եղել ճշմարիտ։ Սա իմ հուշումն է»,- գրել է Ռոնալդուն Instagram-ում: