«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային մոտ է վարձավճարով «Մարսել» տեղափոխվելուն:
Անցած մրցաշրջանում ընդամենը յոթ խաղ անցկացնելով՝ Բային ավելի շատ հեռացավ «Յունայթեդի» մեկնարկային կազմից, երբ թիմին միացավ Լիսանդրո Մարտինեսը:
«Մարսելը» ուրբաթ օրը վերջնական պայմանավորվաություն է ձեռք բերել «կարմիր սատանաների» հետ՝ 28-ամյա կոտդիվուարցու համար, ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սպասվում է, որ Մարսելը պարտավորվում է գնել Բային, եթե այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի:
Այս պահին գործարքի կնքումը կախված է նրանից, թե արդյոք ֆրանսիական ակումբը կկարողանա պայմանավորվել անձամբ Էրիկի ու նրա գործակալների հետ։