«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն ճանաչվել է 2012 թվականի լավագույն մարզիչ:
42-ամյա իտալացի մասնագետն այս մրցանակը ստացել է Credit Suisse Sports Awards-ի ժամանակ: Դի Մատեոն այս մրցանակին է արժանացել, քանի որ նախորդ մրցաշրջանում «ազնվականների» հետ հաղթել է Անգլիայի Գավաթն և Չեմպիոնների Լիգան: Եվ չնայած որ հիմա «Չելսին» մարզում է Ռաֆայել Բենիտեսը, երկրպագուները շարունակում են սիրել Ռոբերտոյին:
Հավելենք, որ այս մրցանակաբաշխության ժամանակ մրցանակներ են ստացել Շվեյցարիայի լավագույն մարզիկները: Իսկ դի Մատեոն ծնվել է Շվեյցարիայում, չնայած հիմա ունի իտալական անձնագիր: