«Նյուքասլը» բանակցում է «Մարսելի» հետ հարձակվող Լոիկ Ռեմիին ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «կաչաղակների» առաջարկն արժե 12.3 մլն եվրո: Ռեմիի գալուց հետո հնարավոր է Դեմբա Բան հեռանա «Նյուքասլից»: Լավագույն ռմբարկուին այս պահին գնահատում են 8.5 մլն եվրո:
Նախկինում «Մարսելը» մերժել է Ռեմիի հետ կապված բոլոր առաջարկները, սակայն այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին ավելի շատ ժամանակ է անցկացնում պահեստայինների նստարանին: Չի բացառվում, որ ակումբն այս անգամ համաձայնվի: