«Էվերթոնը» հայտարարեց է «Բրայթոնի» հարձակվող Նիլ Մոպեին 15 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու մասին:
Նոր մրցաշրջանի սկզբում «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը բախվեց հարձակվողների պակասի հետ, բացի այդ, «Չելսին» շանսեր չի թողնում «Գուդիսոն Պարկին» Էնթոնի Գորդոնին բերելու համար ։
Անդրադառնալով տրանսֆերային շուկային՝ հարձակվող փնտրելու համար, Լեմպարդը տարբերակ գտավ «Բրայթոնում», և Մոպեն այժմ պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ մինչև 2025 թվականի հունիսը:
26-ամյա ֆրանսիացին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «իրիսների» վեցերորդ ձեռքբերումն է Ջեյմս Տարկովսկուց, Ռուբեն Վինագրեյից, Դուայթ ՄակՆիլից, Քոնոր Քոադիից և Ամադու Օնանից հետո:
Մոպեն «Բրայթոնում» է 2019 թվականին «Բրենթֆորդից» 20 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Այդ երեք տարիներին Նիլը Պրեմիեր լիգայի 84 խաղում խփել է 26 գոլ:
Բացի այդ, «Էվերթոնը» չի կարողացել ժամանակին գրանցել Մոպեին՝ շաբաթ օրը կայանալիք «Բրենտֆորդի» դեմ Պրեմիեր լիգայի խաղի համար: