Պաշտպան Սեպ Վան Դեն Բերգը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ՝ նախքան «Շալկե 04» վարձավճարով տեղափոխվելը։
Վան Դեն Բերգը միացել է «Լիվերպուլին» 2019 թվականին՝ նախորդ մեկուկես մրցաշրջանը վարձավճարով անցկացնելով Չեմպիոնշիփ «Պրեստոնում»:
Սեպը մինչ այժմ ընդամենը չորս հանդիպում է անցկացրել «կարմիրների» հիմնական թիմում, ուստի «Էնֆիլդը» որոշեց, որ լավագույնը կլինի, որ 20-ամյա հոլանդացին թիմում փորձ ձեռք բերի:
Այժմ Վան Դեն Բերգը Բունդեսլիգայում փորձ ձեռք կբերի «Շալկե 04»-ի հետ, որը շաբաթ օրը կխաղա «Շտուտգարտի» հետ: