«Նոթինգհեմ Ֆորեսթի»19-րդ ձեռքբերումն այս տրանսֆերային պատուհանում «Վուլվերհեմպտոնի» պաշտպան Վիլլի Բոլին էր:
31-ամյա Բոլին, ով անցյալ կիրակի «Նյուքասլի» դեմ «Վուլվզ»-ի խաղից հրաժարվեց, «Ֆորեստի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը:
Վիլլին, ով գնահատվում է 2,25 միլիոն ֆունտ, չորս տարի անցկացրել է «գայլերի» կազմում՝ այդ ընթացքում մասնակցելով 147 հանդիպում բոլոր մրցաշարերում:
«Ֆորեստը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին հինգ խաղերում բաց է թողել 11 գնդակ, և «անտառապահների» գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերը մնում է հուսալ, որ փորձառու կոտդիվուարցին կօգնի թիմին ուժեղացնել խաղը պաշտպանությունում: