«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բացատրել է, թե ինչպես հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա վերադառնալ թիմի մեկնարկային կազմ:
Ռոնալդուն այս մրցաշրջանում միայն մեկ խաղ է սկսել «Յունայթեդի» մեկնարկային կազմում, իսկ «կարմիր սատանաները» իրենց երեք աննդմեջ հաղթանակներին կարողացել են հասնել առանց Կրիշտիանուի օգնության:
Ըստ Տեն Հագի՝ 37-ամյա պորտուգալացին պետք է կարգի բերի սեփական ֆիզիկական վիճակը և ծանոթանա իր ֆուտբոլային փիլիսոփայությանը:
«Ես կլինեմ նրա ընկերը: Երբեմն ես կլինեմ նրա ուսուցիչը: Դա կախված է իրավիճակից: Ինչպես բոլորս գիտենք, նա նախամրցաշրջանային խաղերին չի մասնակցել, իսկ դրանք շատ կարևոր են, եթե հաշվի առնենք, որ մենք նույն ֆուտբոլը չենք խաղում ինչ անցյալ մրցաշրջանում
«Մեր ֆուտբոլը պահանջում է և կախված է փոխազդեցությունից, խաղադաշտում ճիշտ դիրքավորումից, թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի: Մյուս ասպեկտը ֆիզիկական պատրաստվածությունն է», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: