«Չելսին» հայտարարել է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի պաշտոնանկության մասին։
«Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բելին անցած ամառ ծախսեց իր ակումբի և Պրեմիեր լիգայի համար ռեկորդային ռեկորդային 273 միլիոն ֆունտ՝ կազմն ուժեղացնելու նպատակով, սակայն «ազնվականների» նոր մրցաշրջանի մեկնարկը կատարյալ ձախողում էր:
«Չելսին» միավորներ է կորցրել Պրեմիեր լիգայի 6 խաղերից երեքում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում 1:0 հաշվով պարտվել է Զագրեբի «Դինամոյին»:
Միաժամանակ BBC-ն պնդում է, որ Տուխելը կհեռացվեր աշխատանքից՝ անկախ նախորդ օրը Զագրեբում կայացած հանդիպման արդյունքից։ Թոմասը հարաբերությունները ակումբի նոր սեփականատերերի հետ այդքան էլ լավը չեն, բացի այդ, գերմանացի մարզիչը կորցրել է մի շարք խաղացողների վստահությունը։
Նշվում է, որ Թոմաս Տուխելի հեռացումը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ արժենում է 13 միլիոն ֆունտ ստեռլինգ «ազնվականների» սեփականատերերին։
«Սթեմֆորդ Բրիջում» 20 ամսվա ընթացքում երեք տիտղոս նվաճած Տուխելին փոխարինելու ֆավորիտը «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեմ Պիտերն է, ով այսօր կհանդիպի Բելիին:
Նշենք, որ Գրեմ Պիտերի համար, սակայն «Չելսին» նույնպես ստիպված կլինի գումար ծախսել՝ մոտ 16 մլն ֆունտ։
Բացի Պիտերից, «Չելսին» դիտարկում է նաև՝ Մաուրիսիո Պոչետինոյին և Զինեդին Զիդանին: