«Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան կարող է շարք վերադառնալ երկու շաբաթից։
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ «Լիվերպուլը» չի ներառել Կեյտային Չեմպիոնների լիգայի իր հայտացուցակի մեջ: Մամուլը գրում էր, որ Նաբին բաց կթողնի խմբային փուլի մեծ մասը։
Այնուամենայնիվ, Գվինեայի գլխավոր մարզիչ Կաբե Դիավարայի խոսքերով, 27-ամյա կիսապաշտպանը ժամանակից շուտ է ապաքինվում:
«Նրա վիճակը բարելավվում է, նա նույնիսկ ժամանակացույցից առաջ է: Մենք միայն 24 խաղացողի ենք կանխամտածված կանչում` նրան հնարավորություն թողնելով, քանի որ նա մեզ համար շատ կարևոր խաղացող է` խաղադաշտում և դրանից դուրս, նա մեր ավագն է»:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մեր առաջին խաղին մնացել է ընդամենը երկու շաբաթ, և նա կարող է վերադառնալ այդ ժամանակ», – Դիավարի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: