Այս շաբաթ Չեմպիոնների լիգայի օրհներգը չի հնչի «Լիվերպուլի», «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» մասնակցությամբ հանդիպումներում։
Ինչպես նշում է Daily Mirror-ը, այս ժեստով ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հարգել թագուհու հիշատակը, ով կյանքից հեռացավ 96 տարեկանում։
Բացի «Լիվերպուլ»-«Այաքս», «Չելսի»-«Ռեդ Բուլ», «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա Դորտմունդ» հանդիպումներից, Գլազգոյում «Ռեյնջերս»-«Նապոլի» հանդիպմանը նույնպես չի հնչի մրցույթի օրհներգը:
Բացի այդ, «Լիվերպուլը» առանձին հաստատել է, որ «Այաքսի» հետ խաղից առաջ լռության րոպե է լինելու, և երկու թիմերի ֆուտբոլիստներն Էնֆիլդ են մտնելու սև թևկապներով։