«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հետաքրքրված է «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակով:
Դավիդ Դե Խեան այժմ մնում է Յունայթեդի 1-ին համարը, սակայն The Sun-ը պնդում է, որ 31-ամյա իսպանացին չի կարողացել համոզել Տեն Հագին, և նա այժմ այլ դարպասապահ է փնտրում:
Տեն Հագը տեսնում է իր թիմի դարպասներում Օբլակին, ում պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Յանը, ումով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն, կարող է հասանելի լինել հունվարին իջեցված տրանսֆերային արժեքով կամ հաջորդ ամառ դառնալ ազատ գործակալ, եթե չկարողանա նոր պայմանագիր կնքել:
«Յունայթեդը» պատրաստվում է գայթակղել 29-ամյա սլովենացուն կրկնակի աշխատավարձով՝ շաբաթական 300 հազար ֆունտ ստեռլինգով: