«Շախտյորի» մարզական տնօրեն Դարիու Սռնան անցյալ ամիս ասաց, որ իր ակումբը մերժել է «Էվերթոնի» 30 միլիոն եվրոյի առաջարկը հարձակվողական ոճի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի համար:
«Էվերթոնն» իր 26 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկն արեց ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին մոտ, իսկ «Արսենալը» և «Բրենթֆորդը» նույնպես հարցումներ կատարեցին Մուդրիկի համար:
Բոլոր երեք ակումբները կարող են վերադառնալ Միխայիլի համար հունվարին, բայց 21-ամյա ուկրաինացին, ով այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի երկու խաղում դարձել է երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, թանկ կարժենա:
«Մենք ստացել ենք 30 միլիոն եվրոյի առաջարկ («Էվերթոնից»): Եվ երբ մեր նախագահը չի վաճառում խաղացողին 30 միլիոն եվրոյով, հատկապես նման դժվարին պահերին, դա հաղորթագրություն է բոլորին, որ նա ցանկանում է առաջ գնալ Չեմպիոնների լիգայում և հաղթել առաջնությունում»։
«Մուդրիկը լուրջ տաղանդ է: Նա իր դիրքում Եվրոպայի լավագույն խաղացողն է Կիլիան Մբապեից և Վինիսիուսից հետո: Եթե որևէ մեկը ցանկանում է գնել Մուդրիկին, նա պետք է շատ փող ծախսի և հարգանք ցուցաբերի մեր ակումբի նկատմամբ:»,- ասել է Սռնան։