Պրեմիեր լիգան համաձայնել է հետաձգել «Արսենալի» հոկտեմբերի 19-ին նախատեսված «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը, որպեսզի «զինագործները» կարողանան խաղալ Եվրոպա լիգայում հեաձգված ՊՍՎ-ի դեմ խաղը:
Ինչպես գիտեք, «Արսենալ»-ՊՍՎ հանդիպումը պետք է կայանար այսօր՝ սեպտեմբերի 15-ին, սակայն ՈՒԵՖԱ-ն ստիպված է եղել այն հետաձգել Լոնդոնում ոստիկանական ուժերի սակավության պատճառով։
Փաստն այն է, որ այժմ ոստիկանական բոլոր ուժերը նետված են հաջորդ երկուշաբթի թագուհի Էլիազաբեա II-ի հուղարկավորության նախապատրաստական աշխատանքներին։
Օրացույցում պատուհանների բացակայության պատճառով «Արսենալը» ստիպված էր օգնություն խնդրել Պրեմիեր լիգայից՝ ՊՍՎ-ից տեխնիկական պարտություն չկրելու համար։
Արդյունքում Պրեմիեր լիգան հետաձգել է «Արսենալի» հանդիպումը «Սիթիի» դեմ՝ թույլ տալով «զինագործներին» հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 19-ին, ընդունել ՊՍՎ-ին։ «Սիթիի» հետ խաղի նոր ժամկետ դեռ չի նշանակվել։
Հավելենք, որ ավելի վաղ Պրեմիեր լիգան ամբողջությամբ հետաձգել էր 7-րդ տուրը Էլիզաբեա II մահվան պատճառով, ինչպես նաև 8-րդ տուրի երեք հանդիպումները, որոնք կտրված ձևով կանցկացվեն հաջորդ շաբաթ։