«Վուլվերհեմպտոնի» պաշտպան Նաթան Քոլինսը եզրափակիչ սուլիչից հետո սպասել է 25 րոպե, որպեսզի անձամբ ներողություն խնդրի «Մանչեսթեր Սիթիի» փլեյմեյքեր Ջեկ Գրիլիշից:
8-րդ տուրում «Վուլվերհեմպտոնը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտություն կրեց «Սիթիից»։ Այս մրցավեճի երկու երրորդ մասը «գայլերը» անցկացրեցին տասը խաղացողներով՝ Քոլինսի հեռացման պատճառով:
Նաթանն ուղիղ կարմիր քարտ ստացավ մրցավար Էնթոնի Թեյլորից՝ Գրիլիշին ցատկի ժամանակ հարվածելու համար, ով հանդիպման առաջին րոպեին բացեց խաղի հաշիվը։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, եզրափակիչ սուլիչից հետո Քոլինսը սպասել է, մինչև Գրիլիշը կնշի թիմի հետ հաղթանակը և հարցազրույց տա, որից հետո Նաթանը ներողություն է խնդրել Ջեկից։
Քոլինսը վստահեցրել է մրցակցին, որ իր արարքում չարություն չկար, և ինքը գնում էր դեպի գնդակը։ Ներողությունն ընդունվել է, և կոնֆլիկտն ավարտվել է։
Բացի այդ Քոլինսը որակազրկվելու է երեք խաղով։