«Շալկե-04»-ի հարձակվող Կլաս Յան Հունտելարը ուզում է դառնալ «Արսենալի» ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը: Նա պահանջում է շաբաթական 100 հազար ֆունտ: Միայն այս դեպքում նա կհամաձայնվի հունվարին տեղափոխվել Անգլիա:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «զինագործներն» արդեն սկսել են բանակցությունները 29-ամյա խաղացողին ձեռք բերելու համար:
Հունտելարի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին, իսկ տրանսֆերային արժեքն է 6 մլն ֆունտ: