«Մանչեսթեր Սիթին» սկզբունքային համաձայնության է եկել կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ։
Ըստ Football Insider -ի Ֆոդենը պատրաստվում է մինչև 2028 թվականը պաշտպանել «Սիթի» գույները:
Նոր գործարքը մի քանի անգամ կբարձրացնի Ֆոդենի աշխատավարձը՝ շաբաթական մինչև 250 հազար ֆունտ ստեռլինգ։ Այսպիսով, առաջիկա վեց տարիների ընթացքում Ֆիլը կկարողանա վաստակել 78 միլիոն ֆունտ ստերլինգ։
22-ամյա անգլիացին «Սիթիում» իր նորամուտը նշել է 2017 թվականի նոյեմբերին և դրանից հետո հայրենի ակումբի կազմում անցկացրած 179 խաղում դարձել է 48 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Ֆոդենը «քաղաքայինների» մեկնարկային կազմում է դուրս եկել ԱՊԼ-ի այս մրցաշրջանի բոլոր յոթ հանդիպումներում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: