«Չելսիի» և Ֆրանսիայի նախկին աստղ Ֆրանկ Լեբոեֆը կարծում է, որ Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը համապատասխանում է Չեմպիոնշիփին իր պաշտպանական խաղի տեսանկյունից:
23 տարեկանում Ալեքսանդր-Առնոլդը նվաճել է բոլոր գավաթները ներքին ասպարեզում, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգան «Լիվերպուլի» հետ:
Նախ և առաջ, Թրենթը հայտնի է իր հարձակվողական հմտություններով և եզրերից հմուտ փոխանցումներով, և շատերը նրան անվանում են ժամանակակից եզրային պաշտպանի նշաձող:
Սակայն նոր մրցաշրջանի մեկնարկին «Լիվերպուլի» խաղը լավ չի ընթանում, և Ալեքսանդր-Առնոլդը պետք է սովորականից շատ պաշտպանվի, և նա այս հարցում մեծ խնդիրներ ունի։ Լեբոեֆը չի զարմանում, որ Թրենթը Անգլիայի խոշոր խաղացող չէ:
«Նայեք Թրենթ Ալեքսանդր-Առնոլդին: Ես սիրում եմ այս տղային, նրա հարձակողական կարողությունները: Բայց պաշտպանական առումով նա Չեմպիոնշիփի մակարդակի վրա է»:
«Նրան սազում է միայն Կլոպի խաղային համակարգը: Երբ համակարգը նրան չի համապատասխանում, ինչպես տեսանք այս մրցաշրջանում, դուք բոլորդ տեսնում եք նրա թուլությունը պաշտպանությունում»,- Լեբոեֆի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: