• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր լիգայի ակումբներն 21/22 մրցաշրջանում 185 մլն ֆունտ են ծախսել վնասվածքների համար

Պրեմիեր լիգայի ակումբները նախորդ մրցաշրջանում 185 միլիոն ֆունտ են ծախսել վնասվածք ստացած ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա:

Վնասվածքները Եվրոպայի թոփ 5 լիգաների ակումբներին արժեցել են 513,23 միլիոն ֆունտ ստերլինգ 2021/22 թվականներին, ըստ ապահովագրական բրոքեր Հոուդենի վերջին ուսումնասիրության՝ 29%-ով ավելի, քան նախորդ մրցաշրջանը:

Միաժամանակ բուն Եվրոպայում վնասվածքների թիվն աճել է 20%-ով՝ մինչև 4810 դեպք։ Միջին հաշվով, 2091 խաղացողներից յուրաքանչյուրը մեկ մրցաշրջանում ստացել է 2,3 վնասվածք:

Պրեմիեր լիգայի ներդրումն այս գործում ամենամեծն է: Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի ակումբների խաղացողները վնասվածքների ժամանակ ստացել են 184,56 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ: Հաջորդը գալիս է իսպանական Լա Լիգան՝ 109,34 մլն ֆունտ:

Պրեմիեր լիգայում 2021/22 մրցաշրջանում վնասվածքների թիվը կազմել է 1231՝ մեկ տարի առաջվա 938-ի դիմաց։ Ամենաշատը տուժել են «Չելսին» (97), «Մանչեսթեր Յունայթեդը» (81) և «Լիվերպուլը» (80):

Պրեմիեր լիգայի շրջանակներում «Յունայթեդը» ամենաշատը ծախսել է վնասվածքների համար՝ 26,7 մլն ֆունտ ստեռլինգ (դիվիզիոնի ընդհանուրի 14,5%-ը): Միջին հաշվով մեկ վնասվածքը «կարմիր սատանաներին» արժեցել է 330 հազար ֆունտ ստեռլինգ:

Հետաքրքիր փաստեր