«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտը հույս ունի նոր պայմանագիր ձեռք բերել իր ակումբից:
Դալոտը սկսեց այս մրցաշրջանը, որպես «Յունայթեդի» առաջին ընտրված աջ պաշտպան՝ մեկնարկելով Պրեմիեր լիգայի բոլոր վեց խաղերում և երկուսն էլ՝ Եվրոպայի լիգայում:
Դիեգոն փայլեց նաև այս միջազգային ընդմիջման ժամանակ՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դառնալով Ազգերի լիգայի Չեխիայի դեմ խաղում (0:4):
Դալոտին շարունակում են կապել եվրոպական տարբեր ակումբների հետ, այդ թվում՝ «Բարսելոնայի», «Յուվենտուսի», «Ատլետիկո Մադրիդի», «Միլանի» և «Ռոմայի», սակայն Manchester Evening News-ը պնդում է, որ 23-ամյա պորտուգալացին մտադիր չէ հեռանալ «Յունայթեդից»:
Դալոտի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում՝ 12 ամսով երկարաձգելու տարբերակով, սակայն Դիեգոն հույս ունի, որ նա բավականաչափ լավ է հանդես եկել և արժանի է նոր երկարաժամկետ պայմանագրի: