• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

9-րդ տուրի առաջին խաղային օրվա անոնս

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին, յոթ խաղով մեկնարկում է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպումների անոնսը.

Արսենալ – Տոտտենհեմ 15:30

«Արսենալը» հաղթել է Պրեմիեր լիգայում անցկացրած բոլոր վեց տնային հանդիպումներում, այդ թվում՝ երեքը այս մրցաշրջանում: «Տոտտենհեմը» առաջնությունում 13 հանդիպում անընդմեջ անպարտելի է (9 հաղթանակ, 4 ոչ-ոքի): «Շպորները» միայն երկու անգամ են հաղթել «զինագործներին» առաջնության իրենց վերջին 37 այցերից (14 ոչ-ոքի, 21 պարտություն)՝ 1993 և 2010 թվականներին:
«Արսենալում» դեռ ամբողջությամբ պատրաստ չեն Կիրան Տիրնին, Տակեհիրո Տոմիյասուն, Ալեքսանդր Զինչենկոն և Թոմաս Պարտին: Մարտին Էդեգորը և Ռիս Նելսոնը պետք է, որ կարողանան մասնակցել: Էմիլ Սմիթ Ռոուն վիրահատել է աճուկը և կվերադառնա դեկտեմբերին: Ծանր վնասվածք ունի նաև Մոհամեդ Էլնենին։

«Տոտտենհեմը» վերջին րոպեին հետաձգել է վինգեր Դեյան Կուլուսևսկիի վերաբերյալ որոշումը, ով մկանային վնասվածքով վերադարձել էր Շվեդիայից։ Ցավեր ունեն նաև Ուգո Լյորիսը և Բեն Դեյվիսը: Լուկաս Մոուրան դեռ պատրաստ չէ վերադառնալ։

Սաութհեմպտոն – Էվերթոն 18:00 

«Սաութհեմպտոնը» երրորդ անընդմեջ պարտության վտանգի տակ է առանց խփած գոլի, ինչը նրանք չեն արել 2018 թվականից ի վեր: «Էվերթոնը» Պրեմիեր լիգայի հինգ խաղում անընդմեջ անպարտելի է, բայց դրանցից չորսում գրանցվել են ոչ-ոքիներ: «Էվերթոնը» 7 պարտություն է կրել «սրբերից» իրենց վերջին 9 այցերում:

«Սաութհեմպտոնի» հարձակվող Չե

Ադամսը ապաքինվել է վիրուսային հիվանդությունից: Հիվանդանոցում են միայն Տինո Լիվրամենտոն և Ռոմեո Լավիան։

«Էվերթոնի» եզրային պաշտպան Նաթան Պետերսոնը կոճի վնասվածքի պատճառով դուրս է մնացել հինգ շաբաթով: Ջորդան Փիքֆորդը բուժվել է ազդրի վնասվածքից և պատրաստ է վերադառնալ դարպաս, սակայն Դոմինիկ Կալվերտ-Լյուինի ծունկը դեռ անհանգստացնում է նրան։

Լիվերպուլ – Բրայթոն 18:00 

«Լիվերպուլը» անպարտելի է Պրեմիեր լիգայի վերջին 26 տնային խաղերում (20 հաղթանակ, 6 ոչ-ոքի) և 15 անգամ անառիկ է պահել դարպասը։ «Բրայթոնը» առաջնության վերջին 11 հանդիպումներում միայն մեկ անգամ է պարտվել (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի): «Կարմիրները» հաղթել են «ճայերին» իրենց վերջին 15 հանդիպումներից 11-ում բոլոր մրցաշարերում (3 ոչ-ոքի, 1 պարտություն):

«Լիվերպուլի» եզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը ծնկի վնասվածքի պատճառով դեռ բացակայում է, սակայն Իբրահիմա Կոնատեն կարող է վերադառնալ խաղադաշտ: Կիսապաշտպաններ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Կյորտիս Ջոնսը և Նաբի Կեյտան դեռ չեն կարող օգնել իրենց թիմին:

«Բրայթոնը» պետք է գնահատի Ինոկ Մվեպուի և Տարիկ Լամպտիի վիճակը՝ աֆրիկյան թիմերից զույգի վերադարձից հետո:

Ֆուլհեմ – Նյուքասլ 18:00 

«Ֆուլհեմը» ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունի երեք անընդմեջ հաղթանակ տանել ԱՊԼ-ում: «Նյուքասլը» ոչ-ոքի է խաղացել առաջնության վերջին վեց հանդիպումներից հինգում (1 պարտություն): «Սպիտակները» Պրեմիեր լիգայում «կաչաղակների» հետ վերջին յոթ հանդիպումներից միայն մեկում են հաղթել (2 ոչ-ոքի, 4 պարտություն):

Սերբիայի կազմում կոճի վնասվածք ստանա

լուց հետո «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի մասնակցությունը հարցականի տակ է։ Էնտոնի Ռոբինսոնը կարող է վերադառնալ նմանատիպ վնասվածքից հետո: Ժոաու Պալհինյան դեղին քարտերի պատճառով մեկ խաղով որակազրկվել է։

Հարձակվող Ալեքսանդր Իսակը բացակայում է «Նյուքասլից» ազդրի փոքր վնասվածքի պատճառով, սակայն պատրաստ են խաղալուն Բրունո Գիմարայնսը և Քալում Ուիլսոնը: Ալան Սեն-Մաքսիմինը և Քրիս Վուդը ֆիթնես թեստ են անցկացնում։ Կարլ Դարլոուն, Էմիլ Կրաֆտը և Ջոնջո Շելվին չեն խաղա:

Կրիստալ Փելես – Չելսի 18:00 

«Կրիստալ Փելեսը» ԱՊԼ-ում անցած մրցաշրջանի մեկնարկից 18 հանդիպում  ոչ-ոքի է ավարտել՝ ամենաշատը ԱՊԼ-ում: «Չելսին» պարտվել է առաջնության վերջին հինգ արտագնա խաղերից երեքում և կարող է դրանց թիվը հասցնել չորսի: «Կապույտները» բոլոր մրցաշարերում հաղթել են «արծիվներին» իրենց վերջին 10 խաղերում:

«Փելեսը» չունի հնարավորություն օգտվելու Ջեկ Բաթլենդի, Նաթան Ֆերգիուսոնի և Ջեյմս Մակարտուրի ծառայություններից։ Ջեյմս Թոմկինսը կարող է անցկացնել իր առաջին հանդիպումը այս մրցաշրջանում։

«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին ծնկի վնասվածք ստանալուց հետո վերադարձել է մարզումներին, սակայն դեռ պատրաստ չէ խաղալ: Գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը ռիսկի չի ենթարկի Նգոլո Կանտեին։ Մարկ Կուկուրելյան և Քարնի Չուկվուեմեկան չեն խաղա:

Բորնմուտ – Բրենթֆորդ 18:00

Սքոթ Պարկերի հեռացումից հետո «Բորնմուտը» 9 հնարավորից վաստակել է 5 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն։ «Բրենթֆորդը» բաց է թողել Պրեմիեր լիգայի վերջին 19 արտագնա խաղերից յուրաքանչյուրում՝ 2021 թվականի սեպտեմբերին «Վուլվզ»-ի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո: Թիմերը նախկինում երբեք չեն հանդիպել բարձրագույն խմբի առաջնությունում, բայց նրանք հանդիպել են չորրորդ դիվիզիոնում 13 տարի առաջ:

«Բորնմուտի» կիսապաշտպան Բեն Պիրսոնը ապաքինվել է ծնկի վնասվածքից։ Ռայան Ֆրեդերիկսը և Ջո Ռոթվելլը կարող են վերադառնալ, բայց ոչ Լոյդ Քեյլին։

«Բրենթֆորդի» կիսապաշտպան Միկել Դամսգարդը պատրաստ է Պրեմիեր լիգայի իր առաջին հանդիպմանը:

Վեստ Հեմ – Վուլվերհեմպտոն 20:30

«Վեստ Հեմը» չի հաղթել Պրեմիեր լիգայի իր վերջին 6 տնային հանդիպումներից և ոչ մեկում (3 ոչ-ոքի, 3 պարտություն)՝ ակումբի ամենավատ շարքը վերջին 19+ տարիների ընթացքում: «Վուլվերհեմպտոնն» առաջնության վերջին 14 խաղում կարող է պարծենալ միայն մեկ հաղթանակով (5 ոչ-ոքի, 8 պարտություն)։

«Վեստ Հեմի» պաշտպան Նայեֆ Ագերդը շարունակում է բուժվել, իսկ Բեն Ջոնսոնը կարող է խաղադաշտ վերադառնալ։

Դիեգո Կոստան պատրաստվում է իր նորամուտը նշել «Վուլվերհեմպտոնի» կազմում: Նաթան Քոլինսը որակազրկվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում։ Հարավային Կորեայի հավաքականից Հվան Հի Չհանը վերադարձել է վնասվածքով։

Հետաքրքիր փաստեր