«Նոթինգհեմ Ֆորեսթը» դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերին պաշտոնարկ անելու տարբերակը, և որպես փոխարինող դիտարկվում է Ռաֆայել Բենիտեսի թեկնածությունը:
Անցած տուրում «Ֆորեսթը» ջախջախիչ պարտություն կրեց «Լեսթերից» 4:0 հաշվով՝ փոխարինելով Պրեմիեր լիգայի աղյուսակի վերջին հորիզոնականում գտնվող մրցակցին:
Դա «անտառապահների» հինգերորդ անընդմեջ պարտությունն էր Պրեմիեր լիգայում, և նրանք 21 գոլ են ընդունել սեփական դարպասը առաջնության իրենց ութ խաղերում, միայն Լեսթերն է ավելի շատ բաց թողել:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Կուպերն այժմ հեռացման վտանգի առաջ է, և եթե Սթիվը ստիպված լինի հեռանալ, «Ֆորեսթը» պատրաստ կլինի նրան փոխարինելու համար հրավիրել Բենիտեսին, ով ցանկանում է վերադառնալ անգլիական ֆուտբոլ:
Ռաֆայելն առանց աշխատանքի է հունվարից, երբ հեռացավ ձախողված «Էվերթոնից»։ Իսպանացի մասնագետը Պրեմիեր լիգայում աշխատել է «Լիվերպուլի» և «Նյուքասլի» հետ: