Բալոտելլիի նախկին ընկերուհի Ռաֆաելլա Ֆիկոն հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը լքել է իրեն և իրենց նորածին աղջկան:
Ոչ շատ վաղ արկածախնդիր «քաղաքայինը» հայր էր դարձել: Երեխային նրանք կոչել էին Պիա: Սակայն Մարիոն, ով շաբաթական 170 հզր ֆունտ աշխատավարձ է ստանում «Սիթիից», չի ցանկանում հոգալ երեխայի ծախսերը:
27-ամյա հաղորդավար և մոդել Ռաֆաելլայի խոսքերով, Մարիոն ոչ միայն չի այցելում աղջկան, այլ նաև չի օգնում գումարով:
-Ես ոչ մի ֆինանսական օգնություն չեմ ստանում Բալոտելլիից: Նա ավելի թանկ արժի, քան «Մոնա Լիզան», սակայն իր հարազատ աղջկան ոչ մի փենի չի տալիս: Նա անգամ չի զանգել և հարցրել՝ արդյոք ես ինչ որ բանի կարիք ունեմ, թե ո՛չ:
Սակայն նա և նրա փողերը ինձ պետք չեն:
Միակ մարդիկ, ովքեր ինձ օգնում են, մայրս և եղբայրս են: Երբ Պիան ծնվեց, ես զանգեցի Մարիոին և ասացի. «Մարիո, մեր աղջիկը ծնվեց», իսկ նա պատասխանեց. «Օ՜, լավ է, իմ համար միևնույն է», հետո նա անջատեց հեռախոսը:
Այդ պահից ես ոչինչ չեմ լսել նրա մասին: Մարիոն չի ցանկանում տեսնել իր աղջկան: Ես ԴՆԹ-ի թեստ կանեմ և կապացուցեմ, որ Պիան նրա աղջիկն է,- ասել է Ռաֆաելլան: Daily Mirror