Սէր Ալեքսը հայտնել է, որ երեկ Նյու Յորքում հանդիպել է Պեպ Գվարդիոլային: Նրանք քննարկել են այն հարցը` արդյոք «Բարսելոնայի» նախկին մարզիչը համաձայն է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:
-Վերջերս ես հանդիպեցի Պեպի հետ: Նա ֆանտաստիկ մարզիչ է, որը ստեղծեց հիանալի թիմ Բարսելոնայում և անհավանական ռեկորդ սահմանեց: Մենք խոսեցինք տարբեր թեմաներով: Իսկ ես նրան հարցրի ապագա գործունեության մասին: Գվարդիոլան դեռ չի ուզում վերադառնալ, նա դեռ պատրաստ չէ նորից մարզչական գործունեություն ծավալել,- ասել է Սէր Ալեքս Ֆերգյուսոնը: Yahoo! Sports