«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի «ամենացանկալի ամուրին»:
23-ամյա Մաունտը «Չելսիի» հիմնական խաղացողներից է և ներկայումս բանակցություններ է վարում նոր գործարքի շուրջ, որը թույլ կտա նրան ավելի մոտենալ իր հարազատ ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներին:
Ֆուտբոլից բացի Մաունտն իրեն փորձում է որպես մոդել։ Հենց Մեյսոնին է ընտրել Tatler ամսագիրը իր դեկտեմբերյան համարի շապիկի հերոս, հայտնում է Daily Star-ը։
Իր հայտարարության մեջ Tatler-ը Մաունտին անվանում է երկրի «ամենացանկալի ամուրի»՝ տեղադրելով մի շարք նկարներ Մեյսոնի և մոդել Էմիլիա Բոատենգի ֆոտոշարքից։
Tatler-ին տված հարցազրույցում Մաունտը բացահայտում է, որ իր սիրտն իսկապես ազատ է այժմ այն բանից հետո, երբ բաժանվել է Քլոե Ուիլենս-Ուոթսից, ում առաջին անգամ հանդիպել է 2017 թվականին: