«Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարը բացառել է, որ մոտ ժամանակներս կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Վան դեր Սարն իր ներկայիս պաշտոնում է 2016 թվականից՝ վաստակելով եվրոպական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլային առաջատարներից մեկի համբավը։
Էդվինին վաղուց էին կապում «Յունայթեդ» վերադառնալու հետ, որտեղ նա դարպասում խաղացել է 2005-ից 2011 թվականներին, սակայն 51-ամյա հոլանդացին դեռ պատրաստ չէ հեռանալ Ամստերդամից։
«Դա (Վան դեր Սարի վերադարձը «Յունայթեդ») երբեք այդքան մոտ չի եղել»:
«Ես լավ հարաբերություններ ունեմ խորհրդի հետ և հիանալի 6 տարի եմ անցկացրել Մանչեսթերում, բայց ես դեռ չեմ ավարտել այստեղ»,- ասել է Վան դեր Սարը The Times-ին տված հարցազրույցում: