«Վեստ Բրոմվիչի» նիգերիացի հարձակվող Պիտեր Օդեմվինգիեն հավատում է, որ իր թիմը կավարտի Պրեմիեր Լիգան լավագույն հնգյակում:
Մրցաշրջանի սկզբում «Վեստ Բրոմվիչը» հիանալի խաղ ցուցադրեց, սակայն վերջին 4 խաղերում նրանք վաստակել են ընդամենը մեկ միավոր: Այնուամենայնիվ, 31-ամյա հարձակվողը հավատում է, որ նոր գլխավոր մարզչի շնորհիվ թիմի մոտ ամեն ինչ լավ կստացվի:
-Երբ նոր մարզիչ է գալիս, սկզբնական շրջանում դժվար է լինում, որովհետև իրար լավ չեն հասկանում: Բայց մեզ համար ամեն ինչ բարեհաջող ընթացք ստացավ: Մեր միավորները կախված են մեր ցուցադրած խաղից: Ոչ մի վատ բան չկա, որ ուզում ենք հայտնվել լավագույն հնգյակում: