«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը հաստատել է, որ չի մեկնելու Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը։
The Sun-ն այսօր առավոտյան հայտնել է, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն անձամբ է զանգահարել Ջեյմսին, որպեսզի տեղեկացնի Ռիսին 2022 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում չընդգրկելու իր որոշման մասին:
Մեկ ամիս բացակայելով ծնկի վնասվածքի պատճառով՝ Ջեյմսը հասկանում է այս որոշումը, բայց դեռ շատ վրդովված է։
«Ես վրդովված եմ: Այն րոպեին, երբ վնասեցի ծունկս, գիտեի, որ իմ մասնակցությունն աշխարհի առաջնությանը հարցականի տակ է լինելու, բայց միշտ զգացել եմ, որ դա հնարավոր է»:
«Ես երբեք չեմ մտածել, որ հնարավոր է աշխատել այնքան ջանասիրաբար, որքան անում եմ ես այժմ: Ես ուզում էի ինձ տալ այնտեղ գնալու լավագույն հնարավորությունները և իսկապես հավատում էի, որ կարող եմ օգնել թիմին»:
«Ես հասկանում եմ, որ սա ռիսկ է թե՛ ինձ,և թե՛ թիմի համար, թեև անձամբ ես պատրաստ էի դրան: Հաջողություն տղաներ: Ես շուտով կվերադառնամ: Հոգ տանեք ձեր մասին և սիրեք միմյանց»,- գրել է Ջեյմսը Twitter-ում: