«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վերադառնալ «Սաութհեմպտոն»:
Օքսլեյդ-Չեմբերլենը «Լիվերպուլում» է արդեն հինգ ու կես տարի, բայց Ալեքսը դժվար թե հույս ունենա իր պայմանագրի երկարաձգման վրա, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում։
Բարձր մրցակցության և սեփական առողջական խնդիրների պատճառով Օքսլեյդ-Չեմբերլենը գրեթե չի խաղացել այս մրցաշրջանում՝ հայտնվելով մեկնարկային կազմում ընդամենը մեկ անգամ Լիգայի գավաթում և երեք անգամ փոխարինման է դուրս եկել Պրեմիեր լիգայում:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիվերպուլը» պատրաստ է հունվարին առաջարկել «Սաութհեմպտոնին» վերադարձնել Ալեքսին, և «Սեյնթ Մերիսի» ակումբը շահագրգռված կլինի վերադարձնել իրենց սանին:
Բացի այդ, 29-ամյա անգլիացին «Էնֆիլդում» անցկացրած հինգ ու կես մրցաշրջաններում անցկացրել է 137 հանդիպում, այդ թվում՝ 29-ը նախորդ մրցաշրջանում: