«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունից հետո հայտնել է իր ուրախությունը, որ հաջողվեց հանդիպել իր վաղեմի բարեկամ Ժոզե Մոուրինյոի հետ:
-Մենք «Ռեալի» հետ. հիանալի զույգ է: Մեր երկրպագուներին լավ հնարավորություն կլինի նորից տեսնել Կրիշտիանու Ռոնալդուին, իսկ ինձ՝ տեսնել Ժոզեին: Պետք է լավ գինի պատվիրել,- շոտլանդացու խոսքերն է մեջբերում «ՈւԵՖԱ»-ի պաշտոնական կայքը: