«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է նոր սեփականատերեր գտնել մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Անցյալ շաբաթ Գլեյզերների ընտանիքը, որին պատկանում է «Յունայթեդը» 2005 թվականից, հաստատեց իրենց պատրաստակամությունը վաճառել ակումբը։
Ժամանակին «Յունայթեդը» Գլեյզերներին արժեցավ 790 միլիոն ֆունտ: «Կարմիր սատանաների» վաճառքը ամերիկյան ընտանիքին կարող է բերել մոտ 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Գլեյզերները մտադիր չեն հետաձգել «Յունայթեդի» վաճառքը, իսկ գործարքի փակման ամենահավանական ժամանակը 2023 թվականի գարունն է։
Այսպիսով, մեծ է հավանականությունը, որ մինչև հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանը «սատանաներն» արդեն նոր սեփականատերեր կունենան:
Հավելենք, որ «Յունայթեդի» պոտենցիալ գնորդների թվում են այնպիսի կորպորացիաներ, ինչպիսիք են Apple-ը, Amazon-ը և Meta-ն, ինչպես նաև մոլորակի ամենահարուստ մարդիկ, ինչպիսիք են Zara-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան: