«Մանչեսթեր Յունայթեդին» սպառնում է «ՊՍԺ»-ի և Մյունխենի «Բավարիայի» մրցակցությունը «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսի համար:
Ֆելիքսն այս մրցաշրջանում Լա Լիգայում ընդամենը երեք գոլ է խփել և ամուր տեղ չունի «Ատլետիկոյի» մեկնարկային կազմում։
Նախկինում մամուլում տեղեկություն էր տարածվել, որ պորտուգալացի 23-ամյա ֆուտբոլիստը դադարել է լեզու գտնել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ և ցանկանում է հունվարին հեռանալ Մադրիդից։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ֆելիքսի ու Սիմեոնեի միջև իսկապես «հակամարտություն» կա, և «Ատլետիկոն», ձախողվելով Չեմպիոնների լիգայում, պատրաստ է ազատվել Ժոաոյից՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար։
«Յունայթեդը» դիտարկում է Ֆելիքսին որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող և այն սակավաթիվ ակումբներից է, որը կարող է վճարել «Ատլետիկոյի» պահանջած 86 միլիոն ֆունտ ստերլինգը Ժոաոյի համար:
Այնուամենայնիվ, «ՊՍԺ»-ի և «Բավարիայի» մրցակցությունը կարող է խաթարել «Յունայթեդի» ծրագրերը։ Ի տարբերություն այդ երկու ակումբների, «կարմիր սատանաները» չեն կարող Ֆելիքսին առաջարկել Չեմպիոնների լիգայի մասնակցություն: