Պրեմիեր լիգայի լեգենդներ Վենսան Կոմպանին և Թիերի Անրին հավակնում են Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնին։
Ռոբերտո Մարտինեսը հաստատել է իր հրաժարականը Բելգիայի մարզչի պաշտոնից անմիջապես այն բանից հետո, երբ իր թիմը չկարողացավ հաղթահարել Քաթարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլը։
Ըստ RTBF-ի՝ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան Մարտինեսին փոխարինելու երեք հիմնական թեկնածու ունի, որոնցից առաջինը «Բերնլիի» ներկայիս մարզիչ Կոմպանին է։
Երկրորդ թեկնածուն ֆրանսիացի Անրին է, ով եղել է Մարտինեսի օգնականը։ Թիերին անկախ մարզչական փորձ ունի Մոնակոյում և Մոնրեալ Իմպակտում:
Կոմպանիի և Անրիի միջև մրցում է «Մոնակոյի» մարցիչ Ֆիլիպ Կլեմենտը, ով նախկինում մարզել է «Բրյուգեն» և «Գենկը»: