• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չիլուելն ու Ջեյմսը պատրաստ կլինեն միջազգային դադարից հետո օգնել «Չելսիին»

«Չելսիի» վնասվածք ստացած պաշտպաններ Բեն Չիլուելն ու Ռիս Ջեյմսը պատրաստ կլինեն իրենց թիմի առաջին խաղին Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունից հետո։

Ինչպես գիտեք, Չիլուելն ու Ջեյմսը չհայտնվեցին Անգլիայի հավաքականի հայտացուցակում 2022 թվականի աշխարհի առաջնության համար, վնասվածքների պատճառով:

Այնուամենայնիվ, Չիլուելն ու Ջեյմսը արագորեն ապաքինվում են՝ աշխատելով Քոբհեմում գտնվող «Չելսիի» բազայում: Բժշկական անձնակազմը հատկապես տպավորված է Բենի ապաքինման արագությամբ:

Ակնկալվում է, որ Բենը և Ռիսը կմեկնեն Գրեհեմ Փոթերի թիմի հետ այս շաբաթ Աբու Դաբիում ուսումնամարզական հավաքի համար: Երկու պաշտպաններն էլ բավական ժամանակ ունեն մարզավիճակը վերականգնելու համար դեկտեմբերի 27-ին կայանալիք «Բորնմուտի» դեմ խաղին։