«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատրաստ է հունվարին թույլ տալ փլեյմեյքեր Ֆիլիպե Կոուտինյոյին հեռանալ ակումբից։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով իր հետքը թողնելով «Վիլա Պարկում»՝ Կոուտինյոն գնվեց «Բարսելոնայից» 17 միլիոն ֆունտով:
Այնուամենայնիվ, Ֆիլիպեի հույսերը՝ վերադառձնելու կարիերան հունի մեջ, չարդարացան: 30 ամյա բրազիլացին չի կարողացել լավ սկսել նոր մրցաշրջանը։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Էմերին, ով փոխարինել է Սթիվեն Ջերարդին «Վիլաում», մտադիր չէ Կոուտինյոյին պահել ակումբում, սակայն բիրմինգհեմցիները պատրաստ են Ֆիլիպեին բաց թողնել միայն մշտական տրանսֆերով:
Հենց դրա պատճառով Կոուտինյոյի տրանսֆերը «Ֆլամենգո», որը միայն ցանկանում էր վարձակալել իր հայրենակցին, ձախողվեց: