«Չելսիի» եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգը վերադարձել է Քաթար և վերսկսել մարզումները Անգլիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղից առաջ:
Հիշեցնենք, որ անցած կիրակի՝ ԱՄՆ-ի դեմ 1/8 եզրափակչի խաղից առաջ, Ստերլինգը շտապ վերադարձել էր հայրենիք, որտեղ զինված կողոպուտի է ենթարկվել Լոնդոնի արվարձանում գտնվող նրա տունը։
Ռահիմը որոշել է աջակցել իր ընտանիքին, որը հոգեբանական տրավմա է ստացել, իսկ անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոստովանել է, որ «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նախկին խաղացողն այլևս հանդես չի գա ԱԱ 2022-ում։
Այնուամենայնիվ, Ստերլինգը որոշեց բաց չթողնել այս հնարավորությունը՝ նախորդ գիշեր թռչելով Քաթար։ Իսկ կեսօրին Ռահիմը մարզում է անցկացրել, հայտնում է Evening Standard-ը։
Ճիշտ է, Ստերլինգը մարզվում էր թեթև ռեժիմով, ուստի նրա մասնակցությունը Ֆրանսիայի դեմ շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը հարցականի տակ է։
«Նա բաց թողեց շատ պրակտիկա և երկու երկար թռիչք կատարեց: Նա իր լավագույնս պատարաստ չէ հանդիպմանը, բայց եկեք տեսնենք», – ասել է Սաութգեյթը ITV-ին: