«Տոտտենհեմի» ակադեմիայի մարզիչ Յայա Տուրեն հույս է հայտնել, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը չի կրկնի Դելե Ալիի ճակատագիրը։
19 տարեկանում Բելինգհեմը Անգլիայի հավաքականի առանցքային խաղացողն է, և Քաթարի աշխարհի առաջնությունում նրա փայլուն ելույթը միայն մեծացրեց եվրոպական հսկաների հետաքրքրությունը նրա նկատմամբ:
Ջուդի շուրջ իսկական իրարանցում եղավ, բայց Տուրեն կոչ է անում լրատվամիջոցներին և հանրությանը ավելի զգույշ լինել, քանի որ ժամանակին Ալին, որն այժմ ելույթ է ունենում Թուրքիայում, չէր կարողանում արդարացնել ազգի հույսերը։
«Հուսով եմ, որ լրատվամիջոցները զգույշ կլինեն նրա հետ, քանի որ մի քանի տարի առաջ մենք տեսանք նման իրավիճակ Դելե Ալիի հետ կապված, ով երբեմն դժվարանում էր ներկայանալ որպես ակումբի և ազգային հավաքականի առաջատար»:
«Դա կարևոր է Բելինգհեմի յուրաքանչյուր հանդիպման համար, քանի որ նա ակնհայտորեն փայլուն ապագա ունի Անգլիայի հավաքականի հետ»,- ասել է Տուրեն The Athletic-ին տված հարցազրույցում: