«Արսենալի» գլխավոր նպատակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լինելու է «Շախտյորի» վինգեր Միխայիլ Մուդրիկը:
Այս պահին «Արսենալը» ուժեղացում է փնտրում մրցաշրջանի երկրորդ կեսի համար, քանի որ «զինագործները» պայքարում են Պրեմիեր լիգայի առաջատարությունը պահպանելու համար:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Արսենալը» կարող է վերանայել հունվար ամսվա տրանսֆերային պլանները հարձակվող Գաբրիել Ժեսուսի վնասվածքի պատճառով, սակայն The Athletic-ը պնդում է, որ «զինագործների» թիվ մեկ թիրախը մնում է Մուդրիկը, ումով նրանք հետաքրքրված էին դեռ անցյալ ամառվանից:
Ինքը՝ Մուդրիկը, ցանկանում է տեղափոխվել Պրեմիեր լիգա և իր նախընտրած ուղղությունն է տեսնում «Արսենալին», սակայն «զինագործները» դեռևս չեն բանակցել Ուկրաինացի 21 ամյա ֆուտբոլիստի գնի շուրջ:
«Ով ուզում է Մուդրիկին, ստիպված կլինի մեծ գումարներ ծախսել, այլապես մեր նախագահը նրան չի վաճառի: Ջեկ Գրիլիշը վաճառվել է ավելի քան 100 միլիոնով, իսկ Մուդրիկի մակարդակը չի զիջում նրան»,- ասել է «Շախտյորի» սպորտային տնօրեն Դարիո Սռնան: