«Չելսին» հայտարարել է Քրիստոֆեր Վիվելին իր նոր տեխնիկական տնօրեն նշանակելու մասին։
Վիվելը նախկինում աշխատել է «ՌԲ Լեյպցիգում», որտեղ պատասխանատու է եղել բոլոր տարիքային խմբերի անձնակազմի և սկաուտական անձնակազմի համար:
Քրիստոֆերը հեռացել է «ՌԲ Լեյպցիգից» այս տարվա հոկտեմբերին։ Իսկ այժմ 36 ամյա գերմանացին նոր աշխատանք է գտել, որը կողք կողքի կաշխատի «Չելսիի» սեփականատեր Թոդ Բելիի հետ և կօգնի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին։
«Չելսին» կառուցում է համաշխարհային ֆուտբոլի ամենահետաքրքիր նախագիծը, և ես չափազանց հպարտ եմ, որ միանում եմ այդ ակումբին»:
«Այս ակումբն շատ մեծ ներուժ ունի՝ շարունակելու հաջողության հասնել, զարգանալ և աճել»,- ասել է Վիվելը։