«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հուսով է, որ իր հարձակվող Հարի Քեյնը չի կենտրոնանա Քաթարում անցկացված Աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի հավաքականի կազմում իր ճակատագրական վրիպման վրա:
2022 թվականի Աշխարհի առաջնությունում Քեյնը հասավ Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ուեյն Ռունիին (53-ական գոլ), բայց չկարողացավ փրկել իր թիմին 1/4 եզրափակչում Ֆրանսիայի դեմ պարտությունից 1-2 հաշվով՝ վրիպելով 11 մետրանոցից։
Հարին պատրաստվում է խաղադաշտ վերադառնալ «Տոտտենհեմի» կազմում «Բրենտֆորդի» դեմ «Boxing Day»-ին, և Կոնտեն ակնկալում է, որ իր գոլահարը կթողնի անցյալում իր հիասթափությունը:
«Ուգոն (Լյորիսը) պարտվեց եզրափակիչում, բայց փոխարենը Կուտին (Քրիստիան Ռոմերոն) հաղթեց եզրափակիչում»։
«Ինչ վերաբերում է Հարիին, նա չիրացրեց 11 մետրանոցը, բայց ես կարծում եմ, որ նա շատ լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում»:
«Նրանք անպայման պետք է փորձեն մի կողմ դնել այդ հակամարտությունը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։