«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը պատմել է, թե ինչպես է Կազեմիրոն օգնել իրեն թիմի հանդերձարանը վերափոխել:
Օգոստոսին «Յունայթեդը» 70 միլիոն ֆունտով գնեց «Ռեալից» Կազեմիրոյին, իսկ 30 ամյա բրազիլացին արագորեն հաստատվեց որպես «կարմիր սատանաների» հիմնական խաղացող:
Բայց Տեն Հագը նաև հրավիրեց Կազեմիոյին՝ որպես ապացուցված հաղթող՝ թիմում մթնոլորտը բարելավելու համար, և նորեկը գլուխ հանեց այդ առաջադրանքից։
«Նախկինում հանդերձարանում ոգի չկար, ես թիմում շարժիչ ուժ չէի տեսնում»։
«Մտավոր ամրությունը շատ ցածր մակարդակի վրա էր, իսկ մարտական ոգին, միմյանց համար պայքարելու պատրաստակամությունը և թիմի շահերը առաջնահերթություն դնելը այս կազմում բացակայում էր»:
«Ինձ համար ամենակարևորը մշակույթը փոխելն էր: Դրա համար հանդերձարանում ուժեղ անհատականությունների կարիք էր զգացվում»:
«Ահա թե ինչու էր Կազեմիրոյի գնումն այդքան կարևոր: Նա կարող է արագացնել գործընթացը, քանի որ գիտի, թե ինչ է պետք հաղթելու համար»,- ասել է Տեն Հագը Voetbal International-ին տված հարցազրույցում: