«Բրենթֆորդը» հայտարարել է «Ֆրայբուրգի» հարձակվող Քևին Շադեի հետ պայմանագիր կնքելու մասին:
Շադեն այս մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով կանցկացնի «Բրենթֆորդում»՝ նախքան «մեղուների» հետ հնգամյա պայմանագիր կնքելը:
Նիգերիական ծագումով 21 ամյա գերմանացու մշտական տրանսֆերը «Բրենթֆորդին» կարժենա ակումբի համար ռեկորդային համարվող՝ 20 մլն ֆունտ:
Շադեն «Ֆրայբուրգի» ակադեմիայի սան է, որն իր դեբյուտը հիմնական թիմում նշել է միայն 2021 թվականի օգոստոսին:
Անցած մրցաշրջանում Քևինը օգնեց «Ֆրայբուրգին» զբաղեցնել վեցերորդ տեղը Բունդեսլիգայում՝ անցկացնելով 23 հանդիպում և խփելով 4 գոլ:
Այս մրցաշրջանում Շադեն, ով Բունդեսլիգայի պատմության յոթերորդ ամենաարագ խաղացողն է, 12 խաղում երկու գոլ է խփել։