Դարպասապահ Դավիդ Դե Խեան ցանկություն է հայտնել մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև իր կարիերայի ավարտը:
Դե Խեայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և «Յունայթեդը» չի շտապում օգտագործել 12 ամսով երկարաձգելու իր տարբերակը, էլ չեմ խոսում նոր պայմանագրի մասին:
Ըստ լուրերի՝ «կարմիր սատանաները» տատանումների մեջ են Դավիդի չափազանց բարձր աշխատավարձի պատճառով։ Բայց ինքը՝ 32 ամյա իսպանացին, ապագայի հարցում կասկածներ չունի։
«Ես շատ հանգիստ եմ (պայմանագրային իրավիճակի վերաբերյալ): Ես կենտրոնացած եմ միայն մարզումների և խաղալու վրա: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կստացվի»:
«Հուսով եմ, որ կմնամ այստեղ մինչև կարիերայիս ավարտը։ Ես արդեն ասել եմ, որ սա իմ ակումբն է, ես այստեղ եմ շատ ու շատ տարիներ, և ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը, ուստի ես երջանիկ եմ այստեղ»։ Դե Խեային է մեջբերում The Independent-ը։