«Էվերթոնը» դիտարկում է իր նախկին հարձակվող Ուեյն Ռունիին՝ որպես գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին փոխարինելու թեկնածու։
Պրեմիեր լիգայի վերջին 10 խաղերում ընդամենը մեկ հաղթանակ տանելով՝ «Էվերթոնը» հայտնվել է անկման գոտում:
Լեմպարդն այս պահին ահռելի ճնշման տակ է, և The Sun-ը պնդում է, որ լիվերպուլյան ակումբն արդեն կազմել է Ֆրենկին փոխարինողների շորթ ցուցակը:
Ցուցակում ընդգրկված է Ռունին, ով խաղացել է «Էվերթոնում» և այժմ մարզում է MLS-ի «Դի Սի Յունայթեդը»: «Իրիսները» մտածում են նաև Ռոբերտո Մարտինեսի վերադարձի մասին, ով Քաթարում կայացած աշխարհի առաջնությունից հետո լքել է Բելգիայի հավաքականը։
«Էվերթոնի» շորթ ցուցակը լրացնում են «Բերնլիի» նախկին մարզիչ Շոն Դայչը և «Սելթիկի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկօղլուն: