ՖԱ-ն հայց է ներկայացրել «Արսենալի» դեմ՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում «Նյուքասլի» դեմ անցկացված մրցավեճում իրենց խաղացողների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու համար:
Հիշեցնենք, որ «Արսենալը» չկարողացավ գոլ խփել «Նյուքասլին» անցած երեքշաբթի (0:0), իսկ եզրափակիչ սուլիչից հետո «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դժգոհեց երկու չնշանակված 11 մետրանոցներից՝ «սկանդալային» անվանելով մրցավարական այս որոշումները։
ՖԱ-ի պնդումները վերաբերում են ավելացված հինգերորդ րոպեին, երբ «Արսենալի» ֆուտբոլիստները շրջապատել էին մրցավար Էնդի Մադելիին և պահանջել 11 մետրանոց՝ գնդակը Յակոբ Մրֆիի ձեռքին հարվածելու համար:
Լոնդոնյան ակումբն ասոցիացիայի մեղադրանքներին պատասխանելու համար ունի ժամանակ մինչև հաջորդ երեքշաբթի՝ հունվարի 10-ը: