«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը նշել է Պրեմիեր լիգայի իր սիրելի ակումբը։
Գվարդիոլը գլխավորում է «Չելսիի» տրանսֆերային նպատակների ցուցակը, և ակնկալվում է, որ «կապույտները» մրցաշրջանի ավարտից հետո կգնեն Յոշկոյին:
Այնուամենայնիվ, 20 ամյա խորվաթ ֆուտբոլիստի սիրտը ձգվում է դեպի «Լիվերպուլը», որին նա մանկուց հետևում է:
«Իմ երազանքի ակումբը, դա հաստատ «Լիվերպուլն» է: Փոքր տարիքից ես հորս հետ շատ եմ դիտել «Լիվերպուլի» հանդիպումները»:
«Մենք մանրամասն հետևել ենք յուրաքանչյուր մրցաշրջանին: Սա այն ակումբն է, որը մնում է իմ սրտում»,- ասել է Գվարդիոլը Danas-ին: