ՖԱ-ն հետաքննություն է սկսել «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հասցեին հնչած հոմոֆոբ վանկարկումների առնչությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի խաղում:
Անցած ուրբաթ «Յունայթեդը» առանց դժվարության հանդիպելու կոտրեց «Էվերթոնի» դիմադրությունը և, հաղթելով 3:1 հաշվով, դուրս եկավ գավաթի խաղարկության 4-րդ փուլ։
Սակայն այս հաղթանակը կորցնում էր իր արժեքը երկրպագուների պահվածքի պատճառով, ովքեր Լեմպարդին հիշեցնում էին իր անցյալը՝ որպես «Չելսիի» նախկին խաղացող ու մարզիչ։
Երկրպագուները Ֆրենկի հասցեյին վանկարկել են “call boy from Chelsea”, իսկ շաբաթ օրը ասոցիացիան պաշտոնապես սկսել է իր հետաքննությունը։
Բացի այդ, այդ ժամանակից ի վեր Լեմպարդին աջակցություն են հայտնել տարբեր ԼԳԲՏ կազմակերպություններ:
We stand with you in condemning the use of the homophobic chant in a pathetic attempt to try and belittle Frank Lampard. Homophobic chants are NEVER just banter. Enough is enough. https://t.co/xY0DfRzY8y
— gaygooners 🏳️⚧️🏳️🌈 (@gaygooners) January 6, 2023