«Բրայթոնի» վինգեր Լեանդրո Տրոսսարդն իր ակումբի կողմից որակազրկվել է շաբաթ օրը կայանալիք Պրեմիեր լիգայի «Լիվերպուլի» դեմ խաղից:
Տրոսսարդը այս մրցաշրջանում «Բրայթոնի» լավագույն խաղացողներից մեկն է՝ 7 գոլով և երկու գոլային փոխանցումով Պրեմիեր լիգայում:
Սակայն այժմ Լեանդրոն խաղադաշտ դուրս չի գալիս դեկտեմբերի 31-ից՝ հայտնվելով «ճայերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի թիրախում։
28 ամյա բելգիացին այս օրացույցային տարում ոչ մի րոպե չի խաղացել և բաց կթողնի նաև շաբաթ օրը կայանալիք «Լիվերպուլի» հետ հանդիպումը: Դե Զերբին դա բացատրում է պարապմունքների նկատմամբ վատ վերաբերմունքով։
«Լեանդրոն վաղվա խաղի խաղացողների թվում չէ: Լեանդրոն շատ լավ գիտի իմ կարծիքը: «Միդլսբրոյի» դեմ խաղից առաջ (Անգլիայի գավաթ) վերջին մարզման ժամանակ նա, իմանալով, որ չի խաղալու, հեռացավ՝ ինձ ոչինչ չասելով, և սա լավ նշան չէ»։
«Ես խոսել եմ նրա հետ երկուշաբթի օրը և բացատրել, որ ինձ դուր չի գալիս այս վերաբերմունքը, այս պահվածքը»։
«Նա լավ գիտի, որ պետք է քրտնաջան աշխատի, պետք է վազի, եթե ցանկանում է ինձ մոտ խաղալ, քանի որ մենք այնպիսի մեծ թիմ չենք, ինչպիսին «Ռեալը» կամ «Բարսելոնան» են: Մենք «Բրայթոնն» ենք, իսկ մեզ պետք են խաղացողներ, ովքեր աշխատում են միմյանց համար»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։