Ռոման Աբրամովիչը վախենում է Ֆլորենտինո Պերեսի գործողություններից:
Ինչպես տեղեկացնում է Daily Mirror պարբերականը, լոնդոնյան «Չելսիի» ներկայացուցիչներն այժմ բանակցություններ են վարում Խուան Մատայի հետ նոր պայմանագրի շուրջ: «Արիստոկրատների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է լավագույն պայմաններն առաջարկել «Ռեալի» նախկին սանին:
2013 թվականի ամռանը «Ռեալ Մադրիդը» մտադիր է ամեն կերպ վերադարձնել Մատային հարազատ ակումբ: Մինչդեռ, Աբրամովիչին սա ձեռք չի տալիս: Չնայած Մատայի պայմանագիրը լրանալու է 2016-ին, «Չելսին» առաջարկում է երկարաձգել այն մինչև 2018 թվականը շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձով:
Մատայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին»: